08 10 2020

Պատերազմը դեռ չավարտված` դափնիներ մի բաժանեք, չհաստատված թշնամիներ մի փնտրեք․ Բաբկեն Հարությունյան

Պատերազմը դեռ չավարտված` դափնիներ մի բաժանեք, չհաստատված թշնամիներ մի փնտրեք․ Բաբկեն Հարությունյան

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլը սկսեց երկրի ներսում թշնամիներ փնտրելու սպասված անհեռանկար արշավը, որպեսզի ամեն ինչ կոտրի նրանց վրա: Ինչ է նշանակում, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ասեկոսեների հիման վրա դավաճանության մեղադրանք է ներկայացնում չգիտենք էլ թե ում կամ ով և ոնց կարող է զինվորին ստիպել` թողնել դիրքերը: Փաստեր եթե կան` հրապարակեք և պատժեք խստագույնս, միայն ուրախ կլինենք: Պատերազմը դեռ չավարտված` դափնիներ մի բաժանեք, չհաստատված թշնամիներ մի փնտրեք, չեմ ասում համախմբեք, քանի որ դուք համախմբող տեսակ չեք, դուք պառակտող եք:

Անհերքելի է, որ ընդդիմությունը պատերազմի այս ողջ ժամանակահատվածում մի կողմ դրեց քաղաքական տարաձայնությունները և համախմբվեց բանակի շուրջ, ինչով կարողացավ օգնեց, ինչքան իշխանությունը չխանգարեց` օգնեց:
 
Պատերազմում պարտվում է ողջ երկիրը` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելուց: Հաղթանակ»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ